top of page

Զելենսկին դիմել է ուկրաինացիներին եւ ռուսաստանցիներին



Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ուկրաինացիներին եւ ռուսաստանցիներին չլռել, մի կողմ չմնալ եւ ճնշել թշնամուն։ Ի վերջո, Ուկրաինան չի ընտրել պատերազմի ուղին, բայց Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղուն, հայտնում է Novini.Live-ը։


«Մենք հիմա միայն հրթիռների դղրդյունի ձայնը չէ, որ լսում ենք. դա երկաթե վարագույրի ձայնն է, որն իջնում ​​եւ բաժանում է Ռուսաստանն ամբողջ քաղաքակիրթ աշխարհից»,- ասել է Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի Telegram ալիքում:


Զելենսկին նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանին գլոբալ մակարդակով լիակատար մեկուսացում է սպասվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին։


Նա հայտարարեց, որ Մոսկվայի մտադրությունները ուկրաինական տարածքների օկուպացում չեն ներառում։ Ըստ ՌԴ նախագահի՝ նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։


Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Խոսքը, մասնավորապես, Կիեւի, Խարկովի եւ Օդեսայի շրջանների օդանավակայաններին եւ հրամանատարական կետերին ճշգրիտ հարվածների մասին էր։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին։


Ուկրաինան փակել է իր օդային տարածքը:

Komentar


1/465

LATEST NEWS​​

bottom of page