Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս. Վարդան Ոսկանյան
Ուշագրավ է, որ Ուկրաինայում ռուսական առաջխաղացմանը զուգընթաց, Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս՝ ափսոսանք հայտնելով, որ ՆԱՏՕ-ն Կիևին օգնում է միայն խորհուրդներով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Ակնհայտ է, որ նաև՝ որպես ՆԱՏՕ-ի օպերատոր, Մոսկվայի կենսական շահերի գոտիներ՝ Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, քիթը խոթած էրդողանական վարչախումբը հասկանում է, որ Ուկրաինայում հաջողությունից հետո Ռուսաստանի համար փակվելու է ամենավտանգավոր ճակատներից մեկը, ինչը թույլ է տալու վերջինիս էլ ավելի մեծ ռեսուրսներով և եռանդով զբաղվելու իր հարավի «ապաթուրքականացման» գործով»։
Commentaires