Ռուս զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը. Զելենսկի
Ռուս զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը, Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսական օկուպացիոն ուժերը փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը, մեր տղաներն իրենց կյանքն են տալիս, որ 1986-ի ողբերգությունը չկրկնվի: Սա հայտարարված պատերազմի ողջ Եվրոպային»,-գրել է Զելենսկին Թվիթերում։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ Չեռնոբիլի ատոմակայանում ռուսական դիվերսիոն խմբավորումների կողմից ահաբեկչություն է ծրագրվել։ Նա ավելացրել է, որ «Ռուսաստանը դիմում է ոչ միայն ռազմական ոչնչացման, այլ պատրաստ է շրջակա միջավայրի հնարավոր ոչնչացմանը, որը սպառնում է ոչ միայն Ուկրաինային»,- գրում է «Ուկրաինսկա պրավդան»։
Comments