Search
Ռուաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել․ սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Ռուաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար, որի ճնշումների արդյունքում է նաև ձևավորվում Ռուսաստան-Չինաստան դաշինքը: Ընդ որում, ձևավորվում է Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին, կասկածի տակ առնելով Սառը պատերազմի ավարտի արդյունքում ձևավորված աշխարհակարգը, որը վաղուց արդեն ճաքեր է տվել:
Մի բան ակնհայտ է, ռուս-չինական դաշինքի դիրքորոշումները աշխարհում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ կամ ամբողջությամբ համընկնում են, կամ շատ մոտ են»,- գրել է միջազգայնագետը։
Kommentare