top of page

Ով էլ գա իշխանության, չպիտի վախենա ասել, որ ինքը ջարդելու է թշնամու ողնաշարը. Նաիրի Հոխիկյան



Ես հասկանում եմ մեր ազգի այն հատվածին, ովքեր ասում են՝ ասենք թե Նիկոլ Փաշինյանից ազատվեցինք, եկավ մեկ ուրիշը, ո՞վ է լինելու այդ մեկ ուրիշը, ինչո՞վ է տարբերվելու սրանից և ի՞նչ է անելու ազգի ու պետության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը։

«Այսօր սովորական հայի համար կարևոր է, որ իշխանությունը տեր կանգնի նախ երկրի անվտանգությանը, ամուր պահի առաջնագիծը, ապահովի մարդկանց անվտանգ տեղաշարժը, ստեղծի սոցիալական կայուն վիճակ, վերացնի ատելության միջավայրը, կարողանա հետ բերել առնվազն Հադրութը, Շուշին ու Քարվաճառը։

Եթե Փաշինյանին հաջորդող որևէ մեկը պիտի աշխատի ինչպես սա, կամ իշխանության գալով՝ սկսի կրկին ազգը սևերի ու սպիտակների բաժանել, ապա ոչ ոքի պետք չի։ Ով էլ գա իշխանության, չպիտի վախենա ազգին հստակ ասել, որ երկրի ղեկին ինքը զարկ է տալու բանակի սպառազինությանը և կարճ ժամանակում ջարդելու է թշնամու ողնաշարը՝ հետ բերելով Արցախի կորցրած տարածքների մի մասը»,- գրել է Հոխիկյանը։



Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page