Գիտե՞ք, թե էլ ինչի մասին է խոսում այս քարտեզը. Մելիք-Շահնազարյան
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ռազմական օբյեկտներին հարվածելու քարտեզը։ Տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Գիտե՞ք, թե էլ ինչի մասին է խոսում այս քարտեզը։ Այն մասին, որ ժամանակակից պատերազմներում անգամ Ուկրաինայի չափսերի մեծ երկրներն են ամբողջությամբ ռազմաճակատի վերածվում։
Ու այդ կոնտեքստում կրկին ու կրկին համոզվում եմ, որ ճիշտ կազմակերպված պատերազմի դեպքում Արցախի խնդրի լուծումը մեզ համար կարող է ընդամենը մի քանի օրվա հարց լինել։ Նույնը նաև իրենց համար։ Մենք սա շատ լավ պետք է գիտակցենք ու նաև պատրաստ լինենք դրան»,-գրել է նա։
تعليقات