Լուկաշենկոն ինչ-որ չափով գաղտնազերծեց տարածաշրջանի ապագա նոր աշխարհակարգի ուրվագծերը․ Գալստյան
«Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լուկաշենկոն իր գեղջկական պրիմիտիվիզմով ու անմիջականությամբ ինչ-որ չափով գաղտնազերծեց մեր տարածաշրջանի ապագա նոր աշխարհակարգի ուրվագծերը։
Եվ այսպես, որոշումն ընդունված է՝
• Ռուսաստանը նախաձեռնում է նոր Միության ստեղծումը, որի վերջնական ձևավորումը հավանաբար կտևի 10-15 տարի։
• Բելառուսի «շուստրի բատկան» այն բանից հետո, երբ մի կերպ կարողացավ պահել իշխանությունը, հասկացավ, որ կողմից են փչում «հյուսիսային սառը քամիներն» ու հիմա լծվել է այդ միության մունետիկի գործին՝ դառնալով Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողը։
• Մեր խեղկատակը՝ «Վավաևիչը», աշխարհաքաղաքական խաղեր տալով՝ զրոյացրեց Հայաստանի ու Արցախի սուբյեկտայնությունը, իրեն «գժի» տեղ դնելով՝ մեզ տարածաշրջանային գործոնից սարքեց գործիք։ Ու հիմա էլ, լավ իմանալով նրա ընչաքաղցությունն ու որկրամոլությունը՝ Լուկաշենկոն կարող է թույլ տալ իրեն շատ ավելի վատ արտահայություններ։
• Մինչդեռ մենք կարող էինք այլ դասավորումների ու կառավարող էլիտայի պարագայում լիիրավ մաս կազմել նոր «աշխարհաքաղաքական ուղղափառութան», հատկապես՝ նրա արժեքային բաղադրիչների ձևավորման գործում։
• Ադրբեջանն այս փուլում, շնորհիվ կոլեկտիվ Արևմուտքի հարյուր միլիարդավոր դոլարների ներդրումների ու թուրքական ինտերվենցիայի, դեռ կարողանալու է պահել հարաբերական չեզոքությունն ու ինքնուրույնությունը, մերթընդմերթ «ատամ» ցույց տալով ու զուգահեռաբար «խավիար» կերցնելով աշխարհի խոշոր գեոպոլիտիկ այրերին։
• Ուկրաինան, ամենայն հավանականությամբ կկիսվի Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչպես կանխատեսված էր դեռ 20-րդ դարի 90-ականներին։
• Աշխարհաքաղաքական մրցակցությունն ապագայում ավելի սուր ձևեր է ընդունելու, քանի որ «Մեծ եվրասիական գործընկերությունն» ու «եվրոատլանտիզմը» հավերժական աշխարհաքաղաքական հակառակորդներ են՝ ի դեմս տելուրոկրատիայի և տալոսոկրատիայի։
Հ․ Գ․ Իսկ դու կարդա «երկրի հակառակ կողմը» ու վերջնական խորտակվիր՝ նախիր»։
Comments