top of page

Ինչո՞ւ է ներվում Փաշինյանը



Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության ուրվականն է հետապնդում։ Երկրում չեն ներում Ջոնսոնին` լոքդաունի ժամանակ երեկույթների մասնակցելու համար։


Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ընդդիմադիր լեյբորիստներն ամբողջ ձայնով պահանջում են Ջոնսոնի պաշտոնանկությունը։ Անգամ բրիտանական պահպանողականների շարքերում միասնություն չկա․ Ջոնսոնի թիմակիցներից շատերը պատրաստ են «զոհաբերել» նրան, միան թե՝ կուսակցության վարկանիշն ու հեղինակությունը չտուժեն։


Բրիտանական մամուլը նույնիսկ նշում է անուններ, որոնք վարչապետի պաշտոնում կարող են փոխարինել Ջոնսոնին։ Դրանցից մեկը պահպանողական Թոմ Թուգենդատն է։


Մեծ Բրիտանիայի գործող վարչապետին չի փրկում անգամ ներողությունը։ Բրիտանական քաղաքական վերնախավը, հասարակության մեծամասնությունը պնդում են, որ սոցիալական պատասխանատվություն չունեցող մեկը չի կարող ղեկավարել իրենց երկիրը ու սա այն դեպքում, երբ չկա որևէ փաստ, որ Ջոնսոնի ներկայությամբ տեղի ունեցած երեկույթը համավարակի տարածման պատճառ է դարձել կամ առիթ հանդիսացել, որ դրա պատճառով պետական հանդիսություններ ու միջոցառումներ հետաձգվեն։


Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեին բրիտանացիները Նիկոլ Փաշինյանի հետ, որն իշխանական ամբողջ էլիտայի հետ հունվարի 22-ին մասնակցեց Սուրեն Պապիկյանի հարսանիքին, որի ընթացում ակնհայտորեն չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները։ Համենայն դեպս, փաստերը խոսում են այս վարկածի օգտին։


Հարսանիքից անմիջապես հետո պարզվեց, որ քովիդով վարակվել են վարչապետը, իշխանության խմբակցության մի քանի պատգամավորներ, ԶՈւ բարձրագույն սպայակույտի ներկայացուցիչներ։ Մի խոսքով՝ իշխանության էլիտայի «զանգվածային վարակի» հետևանքով չեղարկվեց Հայաստանի բանակի 30-րդ տարեդարձին նվիրված պետական միջոցառումը։


Բրիտանիայում սա հաստատ չէր ներվի Փաշինյանին, բայց Հայաստանում անտարբերությունը սպանում է պատասխանատվության ինստիտուտը․․․


Վահրամ Բագրատյան

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page