top of page

Խաղաղություն հաստատելու անվան տակ օրվա իշխանությունները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների


ree

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․


«Օկուպացված Շուշիում 2021 թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը լրջագույն սպառնալիքներ և մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Վերջերս այս հռչակագիրը նաև վավերացվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ և շրջանառության մեջ էր դրել հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է իր գնահատականը տար հռչակագրի վավերացմանը՝ այդպիսով ընդգծելով, որ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար:


Ինչպես ենթադրվում էր՝ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ուժը մերժեց Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը:


Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր հանձնառությունը և մեկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը:


Խաղաղություն հաստատելու անվան տակ օրվա իշխանությունները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների, նոր կորուստների և նոր պատերազմի»:

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page