top of page

Նիկոլ Անհողի պահած բանակն այս խայտառակությո՞ւնն է․ Համբարյան (լուսանկար)



Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Սարոյանը հրապարակում և լուսանկար է տեղադրել իր էջում բացահայտելով, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողի կողմից ժամանակին շատ խիստ քննադատաված երևույթը՝ բանակում ծառայողների հարազատների կողմից սեփական գումարով տարբեր պարագաների գնումն, այժմ ոչ միայն ծաղկում է, այլև ստացել է ավելի այլանդակ բնույթ... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ըստ օգտատիրոջ, զինառներն այս ցանկը ներկայացնում են նորակոչիկի ծնողին, ով էլ ըստ հերթականության գնում է այդ ապրանքները...Ըստ օգտատիրոջ, խանութներում հավաստիացրել են, որ ցանկը «վերևից» են ստացել...

Ստացվում է, որ Նիկոլ Անհողի կողմից քննադատված և նախկինների օրոք «անտռուսիկ-անմայկա» ծառայությունից դժգոհող շատ քայլիստների բարձրաձայնած այդ երևույթը շարունակվում է նաև հիմա, այն դեպքում, երբ իշխանատեղափոխությունից հետո կապիտուլյանն ամեն քայլափոխին ղժղժում էր, որ բանակում ծառայղի հարազատների կողմից զինվորականին ուղարկվող «տուլիկների» հարցն ինքը լուծել է...

Եթե նորակոչիկն այս ամենը ստանա ՊՆ-ից,ապա դրա գնման կարիքը չի էլ ունենա և որևէ մեկը չփորձի ապացուցել, որ ծնող իր կամքով է սա գնում և «վերևներում» տեղյակ չեն այս մասին...

Զարմանալի է, իսկ ելակն ինչու՞ չկա նորակոչիկի այս «մենյուի» մեջ...»,- գրել է Համբարյանը։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page