Արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն․ Արթուր Ղազինյան
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Բայց իրոք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերդարձնելու մասին: Այդ մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը և հավելել.
«Ու ամենաաբսուրդն այն է, որ արյունով ազատագրած պատմական հայրենիքը գրիչի մեկ հարվածով թշնամուն նվիրած անձը դեռ շարունակում է իշխել Հայաստանում, ու դա դեռ քիչ է, ազատորեն բռնաճնշումներ է իրականացնում Հայրենիքն ազատագրողների նկատմամբ: Ինֆանտիլ երազկոտությունն ու դատարկ մեծամտությունը դարեր շարունակ կործանել են մեզ՝ դառնալով միլիոնավոր մարդկանց և հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր հողերի կորստին: Չենք խրատվում, չենք լրջանում, չենք հասունանում, ու դրա պատճառով շարունակելու ենք կոտորվել ու կործանվել . . .»:
Comments