top of page

Մարդիկ արդեն վտանգավոր են համարում իրենց ընտանիքները ՀՀ-ում թողնելը. Արման Դավթյան



Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ժողովու՛րդ, ժամ առ ժամ արտագաղթի չափերը ահագնանում են։ Ու եթե անցյալ տարի, երբ փետրվարի 1-ից ՌԴ-ը համավարակի պատճառով փակված սահմանները բացեց` սկսեց արտագաղթել փնթիի սոված մնացած մասսան, ապա հիմա մեծ քանակով արտագաղթում են նաև հացի խնդիր չունեցող, գրագետ, գիտակից, նորմալ քաղաքացիները։

Մարդիկ կոնկրետ արդեն վտանգավոր են համարում իրենց ընտանիքները ՀՀ-ում թողնել և այստեղ ապագա կառուցել։ Բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով` մեքսիկաներով, եվրոպաներով, կամ ռուսական բազմաթիվ միգրացիոն ծրագրերով մարդիկ օր առաջ ընտանիքները հանում են Հայաստանից։


Պատերազմից հետո կարծում եմ հենց սա էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց տեղական ներկայացուցիչների ամենակարևոր խնդիրը, ինչի լուծմանը նրանք հաջողությամբ հասնում են»։



Comentarios


1/480

LATEST NEWS​​

bottom of page