top of page

Ազգային ինքնասպանության քրոնիկոնը կամ բարի գալուստ «խաղաղության դարաշրջան․ Արման Աբովյան



ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է․


Ազգային ինքնասպանության քրոնիկոնը կամ Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան»:

1 մաս.

Փաստեր և պաշտոնական հայտարարություններ:

Հայաստանի իշխանություններ Հայաստանը չի հավակնում իր հարևանների ոչ մի տարածքին, մենք խաղաղություն ենք ուզում։ ... Ադրբեջանի իշխանություններ Ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքն այն հողն է, որը պատկանում է ադրբեջանցիներին, և նրանք կվերադառնան այնտեղ։ ... Հայաստանի իշխանություններ Մենք կարծում ենք, որ Էյվազլի և Չայզամի գյուղերի մոտ գտնվող Գորիս-Կապան ճանապարհի հատվածը պատկանում է Ադրբեջանին։ ... Ադրբեջանի իշխանություններ Չկա ու գոյություն չունի հայկական Երևանը, Վարդենիսը, Սյունիքը, կան միայն ադրբեջանական Էրիվանը, Բասարգեչարը, Զյանգյազուրը, դրանք հնամենի ադրբեջանական հողեր են, և ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ։ ... Հայաստանի իշխանություններ Պետք է հանգենք նրան, որ մեր բանակը լինի պայմանագրային և պաշտպանողական։ ...

Ադրբեջանի իշխանություններ

Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական բանակը Հայաստանի սահմանների մոտ անցկացրել է քսանից ավելի հարձակողական վարժանք։ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերը պարբերաբար կրակում են խաղաղ բնակչության վրա։

...

Հայաստանի իշխանություններ

Հայաստանն Արցախի հարցում նախապայմաններ չի դնում Ադրբեջանի առջև։

Արցախի օկուպացված տարածքների վերադարձի կամ Արցախի անկախ կարգավիճակի անձեռնմխելիության մասին ընդհանրապես խոսք չկա։ Ընդհակառակը՝ ակնարկներ են արվում ադրբեջանական օկուպացիոն իշխանություններին ողջ Արցախի օրինական զիջման հնարավորության մասին։

...

Ադրբեջանի իշխանություններ

Ադրբեջանի զինուժը լուծել է Ղարաբաղի հարցը: Թեման փակված է։ Անջատականները կա՛մ պետք է ոչնչացվեն, կա՛մ վտարվեն Ղարաբաղից։

...

Հայաստանի իշխանություններ

Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների ապաշրջափակել հաղորդակցման ուղիները։

...

Ադրբեջանի իշխանություններ

Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին տրամադրել վերազգային միջանցք Զյանգյազուրի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցության համար։

...

Հայաստանի իշխանություններ

Մենք մարդասիրական պարտավորություն ենք համարում անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող ադրբեջանցիներին, և Հայաստանի իշխանությունները բոլորին վերադարձրեցին։

...

Ադրբեջանի իշխանություններ

Բոլոր հայերը, ովքեր այժմ գտնվում են Ադրբեջանում, ռազմագերի չեն, այլ ահաբեկիչներ են, և նրանց դատելու են։

...

Հայաստանի իշխանություններ

Մենք հարևաններ ենք և մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է վիճել ու կռվել հարևանների հետ։ Մենք պետք է ապրենք խաղաղության և բարգավաճման մեջ։

...

Ադրբեջանի իշխանություններ

Մենք հայերին ծնկի ենք բերել։ Հայերը խայտառակված ազգ են։ Եթե հայերը փորձեն ամրանալ, մենք նրանց կոչնչացնենք երկաթե բռունցքով։


Շարունակելի։

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page