top of page

Մեղք եք, ուշքի եկեք, հրաժարվեք մեր պետությունը քանդելու ազգադավ ծրագրից․ Ամրամ Մակինյան



Դատավորն արդարադատություն է իրականացրել, ինչն ուղղակի վատթրացրել է հոգեկան հիվանդությամբ տառապող անձի առանց այդ էլ ծանր վիճակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ խզբզանքը քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սանձազերծել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ…

Պատճառները բոլորին ակնհայտ են՝ դատավորն արդարադատություն է իրականացրել, ինչն ուղղակի վատթրացրել է հոգեկան հիվանդությամբ տառապող անձի առանց այդ էլ ծանր վիճակը…

Ակնհայտ է, որ վերջին տարիներին գործադիր իշխանությունն իրեն ոչ հաճո դատական ակտեր կայացրած դատավորների նկատմամբ իրականացնում է կարգապահական և քրեական հալածանքներ, որպիսի գործողություններով ռումբ է դնում մեր պետության վերջին հենասյան տակ:

Մեղք եք, ուշքի եկեք, հրաժարվեք մեր պետությունը քանդելու ազգադավ ծրագրից…»,- գրել է փաստաբանը։



Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page