Ալիևը դաժան իրավիճակում է․ դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու․ Դանիելյան
Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է Դոնբասի անկախությունը, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։
Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետեւանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։
Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»։
Comments