top of page

Նիդեռլանդներում հայտնաբերվել է հազվագյուտ հալյուցինոգեն թույնով լցված 1900 տարվա ոսկոր

Մոտ 1900 տարի առաջ ինչ-որ մեկը այժմյան Նիդեռլանդների տարածքում վերցրել է ոչխարի կամ այծի ազդրոսկրը, այն լցրել թունավոր, հալյուցինոգեն սև սերմերով և կնքել խեժով։ Ոսկորն, ի վերջո, որպես զոհաբերություն, հայտնվել է փոսում:

Այժմ հնագետները ուսումնասիրում են Հութեն Կաստելումի քաղաքը՝ եզակի հնագույն բնակավայրը, որը բնակեցված է եղել մոտավորապես մ.թ.ա. վեցերորդ դարից մինչև մեր թվարկության երկրորդ դարը։ Նրանք պեղել են այդ ոսկորը, ասվում է Antiquity ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Կենդանու ոսկորը հազվագյուտ գտածո է և կարևոր հայտնագործություն. դա հռոմեական աշխարհում սև մոլեխինդի, որը մորմազգիների թունավոր բույս ​​է, կանխամտածված օգտագործելու առաջին համոզիչ ապացույցն է, ասում են գիտնականները:

Հնագետները նշում են, որ սև մոլեխինդը չափազանց թունավոր է, սակայն կարող է օգտագործվել նաև որպես բուժիչ կամ հոգեակտիվ միջոց:

Այս տեսակն աճում է Եվրոպայում և Ասիայում, և թեև այսօր հազվադեպ է հանդիպում, սակայն  ժամանակին հաճախ է աճել հնագույն բնակավայրերի գոմաղբի կույտերի վրա և բանջարանոցների սննդանյութերով հարուստ հողամասերում:

Հին բնակավայրերում սև մոլեխինդի առկայության մասին վկայությունները 7500 տարվա վաղեմություն ունեն, երբ, ըստ մասնագետների, մարդիկ արդեն օգտագործում էին բույսը հոգեակտիվ հատկությունների համար:

Հին հեղինակների պատմական վկայությունները ցույց են տալիս, որ չնայած իր հայտնի հալյուցինոգեն և թունավոր ազդեցություններին, սև մոլեխինդը նաև բուժիչ հատկություններ է ունեցել, ասում են հետազոտողները:

Comments