Ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու օրակարգով նիստը հետաձգվել է
Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երեւանի ավագանու արտահերթ նիստը երկու օրով հետաձգվել է, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։
Արտահերթ նիստը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին։
Հիշեցնենք, որ նիստով կքննարկվի Հայկ Մարությանի, Գեւորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։
Comentarios