top of page

Toshiba-ն կբաժանեն երկու ընկերությունների. Kyodo



Ճապոնիայի Toshiba Էլեկտրատեխնիկական ընկերությունը հակառակ ավելի վաղ հայտարարված պլանի մտադիր Է բաժանվել ոչ թե երեք, այլ երկու ընկերությունների: Դա արվել Է մի շարք բաժնետերերի պահանջով, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել նախկին ծրագրին, հաղորդել Է Kyodo լրատվական գործակալությունը:


Անցյալ տարվա նոյեմբերին Toshiba-ն հայտարարել Է 2023 ֆինանսական տարում (սկսվում Է 2023 թվականի ապրիլի 1-ին) երեք առաձին ընկերությունների բաժանվելու մտադրության մասին:


Ենթադրվում Էր, որ դրանցից մեկը կզբաղվի կիսահաղորդիչներով եւ այլ Էլեկտրոնային բաղադրիչներով, երկրորդը՝ ծանր արդյունաբերական սարքավորանքով, մասնավորապես Էլեկտրակայանների համար, իսկ երրորդը կսկսի կառավարել ամբողջ խմբի ունեցվածքը: Այժմ տնտեսման եւ ավելի արդունավետ կառավարման նպատակով որոշվել Է երկրորդ եւ երրորդ ընկերությունները միավորել մեկում:


Nikkei տնտեսական թերթի տվյալներով՝ բաժանման պլանները կապված են շահույթի գոյացման տարբեր աղբյուրներով ընկեությունների ստեղծման եւ զարգացման ռազմավարությունների հաշվին ամբողջ խմբի կապիտալացումը բարձրացնելու՝ Toshiba-ի ղեկավարության ձգտման հետ: Վերջին տարիներին կորպորացիան ճգնաժամ Է ապրում, որը կապված Է, մասնավորապես, ֆինանսական հաշվետվության կեղծման պատճառով 2015 թվականին բորբոքված խոշոր սկանդալի, ինչպես նաեւ այն լուրջ վնասների հետ, որը նա կրեց 2017 թվականին ԱՄՆ-ի ստորաբաժանման սնանկացման պատճառով: Toshiba-ին նաեւ ցնցեց կոնֆլիկտը դրա ղեկավարության եւ մի շարք խոշոր բաժնետրերի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Comments