top of page

Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է



Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել՝ երկու երկրների սահմանապահների միջև, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով ղրղզական սահմանապահ ծառայությանը։


Բիշքեկից հայտնել են, որ տաջիկական կողմը ականանետեր ու նռնականետեր է կիրառում։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սահմանապահներն ուժեղացված ծառայության են անցել՝ Տաջիկստանի սահմանին լարվածության պատճառով․ Դուշանբեն միակողմանիորեն փակել է Տորտ-Կոչո բնակավայրի ճանապարհահատվածը, որը կապում է ղրղզական Բատկեն և Իսֆանա քաղաքները։ Լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ են ժամանել երկու երկրների պաշտոնյաներ։


Իրավիճակը սակայն, ըստ ղրղզական կողմի, սրվել է՝ տաջիկական կողմից ղրղզական սահմանապահ ստորաբաժանումների ուղղությամբ կրակ բացելու հետևանքով։

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page