top of page

Քանյե Ուեսթը զայրացած է



Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակավ դժգոհություն է հայտնել առ այն, թե ինչպես է իրեն պահում իր եւ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը։ Ռեփերին դուր չի գալիս, որ հակառակ իր արգելքներին, մոդելն օգնում է 8-ամյա դստերը տեսանյութ ձայնագրել TikTok-ի համար։

«Քանի որ սա իմ առաջին ամուսնալուծությունն է, ես պետք է իմանամ ինչպես վարվել այն դեպքում, երբ դուստրս իմ կամքին հակառակ TikTok-ում հրապարակում է անում», - գրել է նա:


Երբ Քանյեն եւ Քիմը միասին էին, շոուներից մեկում Քարդաշյանը խոստովանել է, որ ռեփերը խիստ դժգոհ է, որ նա թույլ է տալիս դստերը վերցնել եւ օգտագործել իր կոսմետիկան: Վերջին կաթիլը սուրբծննդյան երեկույթն էր, որտեղ Նորթը հայտնվել է կարմիր շրթներկով։ Այդ ժամանակ ծնողները լուրջ խոսակցություն են ունեցել։


2020 թվականի օգոստոսին ռեփերը պատմել էր TikTok սոցիալական ցանցի քրիստոնեական տարբերակի ստեղծման ցանկության մասին։


«Ես հենց նոր տեսիլք ունեցա։ Jesus Tok։ Ես TikTok էի նայում դստերս հետ, եւ բովանդակության մեծ մասն ինձ համար՝ որպես քրիստոնյա հայր, անհանգստություն առաջացրեց։ Բայց ես սիրահարվեցի տեխնոլոգիային»,- գրել է երաժիշտը։


Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page