top of page

Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը որակել է որպես հարկադրված միջոց


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը որակել է որպես հարկադրված միջոց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այն, ինչ տեղի է ունենում, հարկադրված միջոց է, մեզ այլ կերպ վարվելու շանս չէին թողել»,-ասել է Պուտինը:


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։


«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։


Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

LATEST NEWS​​

bottom of page