Պուտինը հայտարարել է, որ կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ պատրաստվում է հրամանագիր ստորագրել ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ այսօր ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել էին Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել հանրապետությունների անկախությունը։
Comments