top of page

Պերուի վարչապետը հրաժարական կտա կնոջն ու դստերը ծեծելու մեղադրանքների պատճառով



Պերուի վարչապետ Հեկտոր Վալերn այդ պաշտոնում նշանակվելուց ընդամենը չորս օր անց հաստատել է, որ հրաժարական կտա՝ իր դստերը և հանգուցյալ կնոջը ծեծի ենթարկելու մեղադրանքներից հետո:


Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի նախագահ Պեդրո Կաստիլյոն հայտնել է, որ նախարարների կաբինետում փոփոխություններ կանի՝ Վալերին վարչապետ նշանակելու համատարած դատապարտման ֆոնին:


Ինքը վարչապետը նշել է, որ ընտանեկան բռնության վերաբերյալ մեղադրանքները կեղծ են:


Պարբերականը մանրամասնում է, որ երեքշաբթի Վալերի նշանակումից ժամեր անց, ի հայտ են եկել 2016-ին թվագրվող ոստիկանական հաղորդումներ, որոնցում վարչապետի դուստրն ու հանգուցյալ կինը նրան մեղադրում են գենդերային բռնության համար: Վալերի 29-ամյա դստեր կողմից ներկայացված բողոքում նշվում է, որ հայրն «ապտակել է, բռունցքով և ոտքով հարվածել է իր դեմքին», ինչպես նաև քաշել մազերը:

Comments


1/467

LATEST NEWS​​

bottom of page