top of page

Մեքենան մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում



Փետրվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20–ի սահմաններում 50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ ինքը չի տուժել:


Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:


Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նութեր են նախապատրաստվում:

Comments