top of page

Գյումրիում «Mercedes-Benz W140»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և բռնկվել



Փետրվարի 8-ին` ժամը 03:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz W140» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 2001 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվել։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:39-ին:

Այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և արտաքին մասը (մասնակի)։

Comments