top of page

Կանադայի վարչապետը փոխել է նստավայրը երկրում բողոքի ցույցերի պատճառով. CBC News



Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտանիքի հետ միասին անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է իր նստավայրը երկրում քովիդի սահմանափակումների դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, հայտնել է CBC News կանադական հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում էРИА Новости-ն:


«Անվտանգության առնչությամբ մտավախությունների ֆոնին Թրյուդոն եւ նրա ընտանիքը տեղափոխվել են իրենց տնից անհայտ վայր երկրի մայրաքաղաքում»,-հաղորդում է հեռուստաալիքը, որը չի բացահայտում աղբյուրին:


Հաղորդվում է, որ նախօրեին հազարավոր ցուցարարներ հավաքվել են Օտավայում Խորհրդարանի դիմաց, որպեսզի կոչ անեն չեղարկել պատվաստումներն ու մյուս սահմանափակումները, որոնք կապված են կորոնավիրուսի հետ: Կազմակերպիչները կոչ են անում ավելացող ամբոխին խաղաղ ակցիա անցկացնել, իսկ ոստիկանությունը գտնվում է բարձր պատրաստականության վիճակում:


Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում քաղաքի կենտրոնում ավելի շատ մարդ կհավաքվի: Նշվում է, որ բեռնատարները, որոնք հավաքվում են Վելինգտոն փողոցում խորհրդարանական շենքերի դիմաց, զարդարված են բաներներով, որոնց վրա նշված են սանիտարական միջոցների եւ վարչապետ Ջասթին Թրյուդոյի դեմ քննադատական գրառումներ:


Դեռեւս ցույցը կրում է խաղաղ բնույթ, ընդգծում է հեռուստաալիքը:

Comentarios


1/470

LATEST NEWS​​

bottom of page