top of page

Հետաքննություն են սկսել Էրդողանին վիրավորելու համար



Ստամբուլի դատախազությունը կիրակի հետաքննություն է սկսել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, ովքեր վիրավորական հաղորդագրություններ են հրապարակել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե ինքը վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով, փոխանցում է «ТАСС» լրատվական գործակալությունը:


NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի թաղամասերից մեկում արդեն ձերբակալվել է մեկ մարդ։ Նա մեղադրվում է սադրիչ և վիրավորական բովանդակությամբ մեկնաբանություն հրապարակելու մեջ։ Թուրքիայում գործում է նախագահին վիրավորելու մասին օրենքը, ըստ որի՝ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժվել ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։


Նախօրեին Էրդողանը սոցցանցերում հայտարարել էր, որ վարակվել է «օմիկրոն» շտամով։ Նրա խոսքով՝ հիվանդությունն ընթանում է թեթև։ Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի՝ հիվանդությունը չի խանգարում նախագահին շարունակել իր աշխատանքը։

Comments


1/467

LATEST NEWS​​

bottom of page