top of page

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի․ ինչ իրավիճակ է Հայաստանում



Փետրվարի 22-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք: Կատարվել է 5588 թեստավորում, առողջացել՝ 2075 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի։


Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք, որոնցից 394 155-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 408 պացիենտ:


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8354 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1593 է. նախորդն օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։


Մեկ օրում մահացել է 19 կորոնավարակակիր։


Ընդհանուր կատարվել է 2 870 459 թեստավորում։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page