Բրյուսելում COVID-սահմանափակումների հակառակորդները կառավարության հրաժարականն են պահանջել
Հազարավոր ցուցարարներ կիրակի օրը տարեսկզբից երրորդ անգամ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ, որպեսզի կրկին բողոքեն կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների դեմ, ինչպես նաեւ պահանջեն կառավարության հրաժարականը, գրում է «РИА Новости»-ն։
Որպես ակցիայի կազմակերպիչ այս անգամ հանդես է գալիս «Միացյալ Բելգիան հանուն ազատության» հասարակական շարժումը։ Ակցիայի ընթացքում կազմակերպիչները ստորագրություններ են հավաքում՝ դիմելու Բելգիայի Ներկայացուցիչների պալատ (խորհրդարան)՝ լիբերալ Ալեքսանդր դե Կրոոյի ներկայիս կոալիցիոն կառավարության լուծարման ընթացակարգ սկսելու համար։
Հիմնական պահանջները դեռ ներառում են կորոնավիրուսի վկայականի վերացումը, առանց որի անհնար է այցելել ռեստորաններ, կինոթատրոններ, մարզասրահներ։ Բացի այդ, ցուցարարները դեմ են պարտադիր պատվաստմանը, որը Բելգիայում նախատեսվում է ներդնել բժշկական անձնակազմի համար։
Commenti