ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 28–Ի ՀԱՄԱՐ
ԽՈՅ
Համարձակ ստանձնեք նոր գործերը, վերադարձեք նրան, ինչից երկար ժամանակ գլուխ հանել չի ստացվել: Աստղերի աջակցությամբ դուք արագ անհրաժեշտ արդյունքի կհասնեք: Շատ Խոյերի կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Նշանի ներկայացուցիչները ռիսկի չեն դիմի, ուշադիր կլինեն մանրուքներին, ուստի սխալներ չեն գործի:
Հավանական են ֆինանսական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու շանս կլինի: Գումարը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա, իսկապես պիտանի իրեր կընտրեք, որոնք պետք կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:
ՑՈՒԼ
Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են անսովոր հանդիպումներ: Պատահական ծանոթությունը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև ֆինանսների ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ:
Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի հոգնեցնող կամ բարդ բան չծրագրեք. ամենայն հավանականությամբ այդ հատվածում ուզենալու եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Լավ է խուսափեք ավելորդություններից ու օրգանիզմը ամրության փորձության չենթարկեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք չեք ուզենա ժամանակը զուր վատնել կամ հետաձգել գործերը, ուստի օրը շատ արդյունավետ կանցկացնեք: Օրվա առաջին կեսին մտերիմներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորություն կունենաք: Ձեր գիտելիքներն ու փորձը շատերին օգտակար կլինեն: Նախկինում ձեզ չվստահող մարդիկ կհասկանան, որ սխալվել են:
Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ, որոնց միանգամից կհամաձայնեք: Մտերիմների հետ շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը. ձեզ կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն:
ԽԵՑԳԵՏԻՆ
Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Ընկերը կամ հին ծանոթը կարող են հրաշալի գաղափարով կիսվել, դուք միանգամից կուզենաք կյանքի կոչել այն: Բացի այդ, նշված հատվածում հավանական են լավ նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, հին սխալներն ուղղելու համար: Շատ Խեցգետիններ այդ հատվածում կուզենան սահմանափակել շփումները, մենակ մնալ: Հաջող կանցնեն ուղևորությունները: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, վառ հույզեր կպարգևեն:
ԱՌՅՈՒԾ
Ձեզ շատ հագեցած օր է սպասվում: Գործեր մտածածից շատ կունենաք: Չի բացառվում ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքն ունենա և այն ցուցաբերելու համար ստիպված լինեք հետաձգել սեփական ծրագրերի իրագործումը: Չի կարելի ասել, որ դա հեշտությամբ է տրվելու: Բայց եթե ջանքեր գործադրեք, ապա անպայման անհրաժեշտ արդյունքի կհասնեք:
Ցանկացած կարևոր հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին, քանի որ այդ հատվածում կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, հին ու նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը: Կհաջողվի խուսափել երկար վեճերից ու բոլորին դուրեկան լուծում գտնել:
ԿՈՒՅՍ
Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Եվ բանը անսպասելի իրադարձությունների մեջ չի լինի, այլ ինչ-որ նոր բանով զբաղվելու ձեր սեփական ցանկության: Նման հնարավորություն կունենաք: Չի բացառվում ընկերները անսովոր մի բան առաջարկեն, և դուք առանց երկար մտածելու համաձայնեք:
Օրը հաջող կդասավորվի: Միակ ոլորտը, որտեղ զգույշ է պետք լինել, ֆինանսներն են: Ձեզ բնորոշ կլինի որոշակի թեթևամտությունը, ուստի հնարավոր են զուր ծախեր, սպոնտան գնումներ, որոնց համար շուտով կզղջաք:
ԿՇԵՌՔ
Հոգսեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում պետք լինի վերադառնալ հին գործերին կամ որոշ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա: Դուք ստանձնած ամեն ինչին լուրջ ու պատասխանատու կմոտենաք, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել:
Հին ընկերներին հանդիպելու, ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կլինի: Մի հրաժարվեք հետաքրքիր միջոցառումների մասնակցելու առաջարկներից, քանի որ այնտեղ ձեզ շատ հաճելի ծանոթություններ են սպասվելու:
ԿԱՐԻՃ
Աշխատեք համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Հեշտ չի լինի միանգամից փոխհասկացողության հասնելը, կարևոր բանի մասին պայմանավորվելը կամ բոլորին գոհացնող լուծում գտնելը: Եթե բարդ հարցերի քննարկումը հետաձգելու և հաճելի զրույցներով սահմանափակվելու հնարավորություն կա, հենց այդպես էլ արժե վարվել:
Ստեղծագործական պոտենցիալը բարձր կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ հրաշալի գաղափարներ կունենան, կկարողանան միանգամից կյանքի կոչել դրանք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և պայմանները փոխելու համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Օրը հաջող կդասավորվի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք օգտվել աստղերի աջակցությունից կարևոր գործն անելու կամ ավելի վաղ ծագած լուրջ հարցերը լուծելու համար: Եթե լրիվ նոր բան ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել:
Շատ Աղեղնավորների այսօր պետք կգան դիվանագիտական ունակությունները, պետք է լինելու հաշտեցնել վիճողներին, ամենատարբեր մարդկանց օգնել ընդհանուր լեզու գտնել: Օրվա երկրորդ կեսը նվերներ ու դրամական մուտքեր, ինչպես նաև հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Համառություն դրսևորեք ու կհասնեք նրան, ինչի մասին նախկինում միայն երազում էիք: Պայմաններն ամեն անգամ ձեր ուզածի նման չեն դասավորվի, բայց անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններից արագ գլուխ կհանեք: Միայնակ գործելու կարիք էլ չի լինի, ձեր կողքին կլինեն ամեն պահի գործով կամ խորհրդով օգնելու պատրաստ մարդիկ:
Օրը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, փոխարենը ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել:
ՋՐՀՈՍ
Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և պարզապես ապագայի մասին մտորելու համար: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա կստանաք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ, խճճել կամ ստիպել սխալ որոշում ընդունել:
Հրաշալի երեկո կանցկացնեն ռոմանտիկ ժամադրության գնացող Ջրհոսները: Հավանական են հաճելի անակնկալներ, հիշարժան խոստովանություններ: Սիրելիի հետ երկուսիդ համար կարևոր բաների մասին զրուցելու հնարավորություն կլինի:
ՁԿՆԵՐ
Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Չի բացառվում պետք լինի զբաղվել բարդ ու հոգնեցնող բանով: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Հին ընկերներին օգնության հարցով դիմելու կարիք չի լինի, նրանք միանգամից կհասկանան՝ ինչ է պետք անել:
Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Դուք միանգամից դուր կգաք նոր ծանոթներին, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնք ունակ են ըստ արժանվույն գնահատել ձեր տաղանդները: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Այսօր սկսվող հարաբերությունները կարող են ապրումներ բերել:
Comments