«Ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք». Անի Ղազարյանը դուրս է եկել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, հայտնել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից հեռանալու մասին:
«Ազատման դիմում գրեցի… Դժվար էր, ծանր, բայց բարոյական... ու էդպես կլինի միշտ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք...
Հ.Գ. Կներես Մուշեղիչ... մի օր ամեն ինչ լավ կլինի....»,-ֆեյսբուքյան հրապարակման մեջ նշել է դերասանուհին:
Այսօր թատրոնից հեռանալու իր որոշման մասին հայտնել էր նաեւ դերասան Լեւս Դավթյանը՝ նշելով, որ «անհամատեղելի է համարում իր հետագա աշխատանքը թատրոնի ներկայիս տնօրինության հետ»:
Թատրոնի գեղարվեստական տնօրեն Մհեր Մկրտչյանն ամիսներ առաջ ազատվել էր պաշտոնից։ Երեւանի քաղաքապետարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել դերասանուհի Տաթեւ Մելքոնյանին։
Comments