top of page

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։


«Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովել իրենց իրենց անմիջական մուտքը կենտրոնական Ասիա», - ասել է Սերդյուկովը:


«Այդ նպատակով, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է խաղաղության համաձայնագրի կնքումը», - հավելել է նա։


Սերդյուկովի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը․ «Նույնիսկ, չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է նա։

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page