top of page

Թրամփը գործարկել է մարզակոշիկների իր ապրանքանիշը՝ «Trump Sneakers»-ը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է մարզակոշիկների իր ապրանքանիշը՝ «Trump Sneakers»-ը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում՝ խարդախության համար դատապարտվելու հաջորդ օրը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Վաղուց էի ուզում դա անել: Ինձ հետ հիանալի մարդիկ են աշխատում, նրանք են մտածել  սա: Եվ ես կարծում եմ, որ դա մեծ հաջողություն կունենա»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Թրամփը։

Ընդհանուր առմամբ արտադրվելու է երեք տեսակ  մարզակոշիկ։ Ոսկեգույն մարզակոշիկներ՝ կողքերին T տառով և ԱՄՆ դրոշով, որոնք կոչվում են «The Never Surrender High-Tops» («Երբեք չհանձնվես»): Կայքը նշում է, որ խմբաքանակում լինելու է 1 հազար զույգ մարզակոշիկ, յուրաքանչյուր զույգը համարակալված է, մեկ զույգի արժեքը 399 դոլար է։ Դրանք վաճառքում կհայտնվեն 2024 թվականի հուլիսին։ «Համարձակ, ոսկեգույն և ամուր, ինչպես նախագահ Թրամփը»,- ասվում է մարզակոշիկի նկարագրության մեջ։

Կայքում ներկայացված է ևս երկու տեսակ մարզակոշիկ՝ սպիտակ տրիկոտաժից՝ «POTUS 45» մակագրությամբ, ոսկեգույն T տառով ու 45 թվով և ԱՄՆ դրոշով․ կարմիր տրիկոտաժից՝ «T - Red Wave» մակագրությամբ, արծաթագույն T տառով ու 45 թվով և ԱՄՆ դրոշով։

Այս մարզակոշիկները նախատեսվում է վաճառքի հանել 2024 թվականի օգոստոսին։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page