top of page

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա Ռոմայից. «Armsport.am»



Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից», հայտնում է La Gazzeta dello Sport-ը։


Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։


Աղբյուրը նաև ավելացնում է, որ ՄՅՈՒ-ից հետո մինչ այժմ Մխիթարյանի և «Յուրահատուկի» հարաբերությունները դրական առաջընթաց չեն գրանցել։ Եթե հունվարին Մխիթարյանը համապատասխան առաջարկ ստանա, ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը։


Նյութի աղբյուր՝ Armsport.am

Hozzászólások


1/483

LATEST NEWS​​

bottom of page