Ընտրողը շարունակում է անհատին ընտրել. «Ժողովուրդ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանից, Գյումրիից ու Վանաձորից զատ, 2021-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել ու անցկացվելու հանրապետության բոլոր այն համայնքներում, որոնք 4000-ից ավելի ընտրող ունեն: Այդպես Ընտրական օրենսգիրքն է սահմանում:
Եւ սրանից հետո էապես աճել է քաղաքական ու համայնքային կյանքում կուսակցությունների պահանջարկը, բայց ոչ այն պատճառով, որ գաղափարական պայքարի ձգտողները շատացան, այլ որովհետեւ անձի պաշտամունքը մեր երկրում լոկալ, թե գլոբալ, շարունակվում է:
Իրենց նախընտրելի թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշան դնելուն սովոր քաղաքացիների համար համայնքների ամենագետ ղեկավարները գտան հարցի լուծում:
Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրքը ինքնաառաջադրում թույլ չի տալիս, ու անգամ ինչ-որ համայնք երկար՝ մի քանի տասնամյակ, ղեկավարող համայնքապետը ստիպված է լինում համագործակցել որեւէ քաղաքական ուժի հետ: Երբեմն կլորիկ գումարի դիմաց կորած-մոլորված կուսակցությունները առաջադրում են որեւէ թեկնածուի՝ դաշինք կազմելով ուրիշ մեկի հետ եւ դաշինքի անունը դնելով թեկնածուի ազգանունը:
Այսպես փոխշահավետ գործարքից օգտվում են բոլոր կողմերը՝ թեկնածուն, որը ուզում է իր անունով հանդես գալ, բայց չէր կարող, ընտրողը, որը փնտրում է իր ճանաչած թեկնածուին եւ նրա անվան դիմաց է ծիտիկ նկարում, եւ կուսակցությունները, որոնք վաղուց քաղաքական պրոցեսներից դուրս էին, երբեմն անգամ ճանաչում են ձեռք բերում՝ որոշ դեպքերում փոխշահավետ ձեռքսեղման գնալով»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։




























































Comments