top of page

Ընդդիմադիր պատգամավորները լավագույն մրցանակին են արժանացել. «Ժողովուրդ»


ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մրցանակների արժանացան. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ճանաչվեց «Տարվա լավագույն պատգամավոր», իսկ «ՀՀ Ազգային ժողովի լավագույն հանձնաժողովի նախագահ» մրցանակը հանձնվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հաձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Հայտարարվեց, որ «շնորհիվ Թագուհի Թովմասյանի աշխատասիրության՝ անցնող 1 տարում Արցախի, արցախցիների հարցերը էֆեկտիվորեն բարձրաձայնվել են ՀՀ խորհրդարանում:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել և անցկացրել է թվով 14 աշխատանքային քննարկում, 5 միջազգային հանդիպում»: Մրցանակաբաշխության ընթացքում տարբեր գնահատականների արժանացան ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, կենդանի, զոհված ու վիրավոր զինվորներ»։

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:






 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page