Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, պարեկները «Դրագոն Գարդեն» ռեստորանի մոտ տղամարդու դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` պարեկները դիակը հայտնաբերել են ժամը 10:50–ի սահմանում ռեստորանի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ։
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




























































Comments