top of page

«Յասաման» ռեստորանը չեղարկե՞լ է հյուրասիրությունը ադրբեջանցի պատվիրակների մասնակցության պատճառով


Ըստ տեղեկությունների՝ «Յասաման» ռեստորանը չեղարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող պատվիրակությունների համար կազմակերպված հացկերույթը՝ ադրբեջանցի պատվիրակների մասնակցության պատճառով։

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

AntiFake.am–ը տեղեկությունը ճշտելու համար կապվել է «Յասաման» ռեստորանի ղեկավարության հետ, որտեղից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին տեղեկությունը, փոխարենը երեկոյան հրավիրեցին ռեստորան՝ սեփական աչքերով ականես լինելու չեղարկման կամ չչեղարկման փաստին։ Նշեցինք՝ հարցը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, խնդրեցինք հաստատել կամ հերքել տեղեկությունը, ի պատասխան՝ խոստացան մեկ ժամվա ընթացքում հետադարձ կապ հաստատել մեզ հետ։ Ռեստորանի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page