top of page

Ղրիմում մոլեգնել է ուժգին փոթորիկ. կան տուժածներ


ree

Ղրիմում նոյեմբերի 29-ին ուժգին քամին դարձել է ծառերի տապալման և հոսանքալարերի վնասման պատճառ։ Տուժել է թերակղզու 6 բնակիչ. գրում է TASS-ը։


Սև ծովի ափին փոթորկի պատճառով վնասվել է 10 ավտոմեքենա, 4 նավ պոկվել է խարիսխներից, մեկը՝ խորտակվել։ Ողջ թերակղզում 56 հազար մարդ մնացել է առանց լույսի։


Իշխանությունները գործատուներին հորդորել են եղանակային նման պայմաններում աշխատանքը կազմակերպել հեռավար, իսկ ծնողներին հորդորել են երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page