top of page

Խոշոր գողություն Սեւանում. տարել էին 2 չհրկիզվող պահարան, ջահ, աթոռներ, հոսանքալարեր, ջեռուցման 14 մ


ree

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Սևանի կանխարգելիչ կենտրոնից գողություն են արել։


Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 15-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պետական շինություն հանդիսացող տարածքի մուտքի դուռը և գողացել չհրկիզվող 2 պահարան, որոնց մեջ աշխատանքային փաստաթղթեր էին, հափշտակել էին հոսանքալարեր, ջահ, աթոռներ, 40 կգ քլոր, ջեռուցման 14 մարտկոց և այլն։


Ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սևան քաղաքի Շինարարների փողոցի 38-ամյա մի բնակիչ։

Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 38-ամյա տղամարդը գողոնի մի մասը վաճառել էր Գեղամավան գյուղի մետաղի ընդունման կետում, իսկ փաստաթղթերը ոչնչացրել էր:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է։



 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page