Xiaomi-ն սմարթֆոնների արտադրություն կբացի Արգենտինայում
Xiaomi ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ապագայում նախատեսում են յուրացնել արգենտինական շուկան, կառուցել բրենդային սարքավորումների արտադրության իրենց սեփական ստորաբաժանումը։ Արտադրությունը կկառուցվի երկրի հարավային մասում՝ Հրո երկրում։ Նրանք նշել են, որ իրենք փորձում են իջեցնել ապրանքի վերջնական գինը Արգենտինայի եւ հարեւան երկրների գնորդների համար, գրում է Planet Today-ը։
Ընկերությունից հայտնել են, որ առաջին արտադրությունը կմեկնարկի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։ Etercor ընկերությունը, որը ներկայումս զբաղվում է Արգենտինայում Xiaomi-ի արտադրանքի մատակարարմամբ, պատասխանատու կլինի արտադրության համար։ Որպես պատասխանատու անձի այլընտրանք՝ ներկայացվում է BGH ընկերությունը։ Սակայն չինական տեխնոլոգիական հսկան դրան դեռ չի պատասխանել։
Արգենտինայում սմարթֆոնների շուկան բավական հեռանկարային է։ Երկրի բնակչությունը մոտավորապես 45,38 միլիոն է, ընդ որում՝ նրանց կեսն արդեն ակտիվորեն օգտվում է գաջեթներից։ Ներկայումս արգենտինական շուկայում գերիշխում է հարավկորեական Samsung ընկերությունը, որն իրեն է վերցրել «կարկանդակի» կեսից ավելին։ Հաջորդը գալիս է Lenovo-ի Motorola դուստ-ձեռնարկությունը՝ շուկայի ավելի քան 35 տոկոսով: Այս պայմաններում Xiaomi-ն կկարողանա ուժեղ մրցակից լինել այս երկու ընկերությունների համար՝ երկրի տարածքում սեփական արտադրության շնորհիվ ցածր գին ապահովելով:
Komentarze