top of page

«Հրապարակ». ՔՊ-ից ովքեր չեն ստորագրել երաշխավորագիրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորագիր է ներկայացրել դատարան՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով։ 71 հոգուց 64-ը ստորագրել է այն։ Չեն ստորագրել Արսեն Թորոսյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք գործուղման են` բացակայում են Հայաստանից: Չի ստորագրել Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին ասել է, որ իր ստորագրելը ճիշտ չի լինի։

Մեզ ասացին, որ չի ստորագրել նաեւ Ալեն Սիմոնյանի մտերիմ Խաչատուր Սուքիասյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, եւ Քրիստինե Պողոսյանը: Վերջինս անձնական գործերով այդ օրը խորհրդարանում չի եղել, սակայն պատրաստակամություն է հայտնել ստորագրել հաջորդ օրը։

Ի դեպ, երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը նախկինի պես չէր շեշտում․ «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը», եւ դա ոմանք մեկնաբանեցին որպես աննախադեպ «համարձակություն» Սիմոնյանի կողմից»:

Comments


1/467

LATEST NEWS​​

bottom of page