top of page

Մահվան ելքով ավտովթարի հեղինակ նախկին ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանն ազատության մեջ է․ կա նախաձեռնված վարույթ


Նախորդ տարվա օգոստոսի 12-ին Կոմիտասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հեղինակը նախկին ՀՔԾ քննիչ, այժմ փաստաբան Հրաչյա Մուշեղյանն է, որը ղեկին է եղել ոչ սթափ վիճակում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Մենք տեղեկացանք, որ Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

FirstNews.am-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեպքի առնչությամբ քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։

«Նախաքննությունը շարունակվում է։ Այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ Հրաչյա Մուշեղյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով քննչական խմբի ղեկավարն է եղել։

Comments