Արագածոտնում բեռնատարը բախվել է հողաթմբին. վարորդը մահացել է
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի. ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Մուրադ Հ.-ն իր վարած Howo մակնիշի բեռնատարով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:




























































Comments