Վրաստանի ԱԳՆ-ը և վարչապետը հայտարարությամբ են հանդես եկել Պուտինի որոշման հետ կապված
«Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ևս մեկ քայլ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ և, ցավոք, կրկնում է 2008 թվականին Վրաստանի տարածքների օկուպացիան», - Twitter-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. փոխանցում է 1tv.ge-ն։
«Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - գրել է Վրաստանի վարչապետը։
Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքները՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները որպես անկախ պետություններ ճանաչելը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հերթական կոպիտ խախտումն է, ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Վրաստանը մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներին, ինչը շատ լուրջ մարտահրավեր է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ևս մեկ կոպիտ խախտում է, որը փաստացի կրկնում է 2008 թվականի ռուսական միջամտությունը Վրաստան, Ցխինվալիի շրջան: Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը խիստ գնահատական կտա և կպատասխանի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ևս մեկ կոպիտ խախտման և Արևելյան Եվրոպայում պետության սահմանները բռնի փոխելու անընդունելի փորձին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Comentários