top of page

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն



Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում փետրվարի 16-ին մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։


«Փետրվարի 16-ին, ժամը 06.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Կարինե Քալաշյանին, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Կարինե Քալաշյանը մահացել էր:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին բաժին ներկայացած 45-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, որ «Օպել» մակնիշի մեքենայով վրաերթը կատարել է ինքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն:

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page