top of page

Հայտնի է տարվա լավագույն ֆիլմն ըստ «Ոսկե գլոբուս»-ի


ree

Նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Կեմպիոնի «Շան իշխանությունը» (The Power of the Dog) ֆիլմը «Ոսկե գլոբուս» է նվաճել գլխավոր՝ «լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում. հայտնում է մրցանակի հիմնադիր հանդիսացող Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիան։


«Շան իշխանության» համար Կեմպիոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։


Լավագույն սցենարի համար «Ոսկե գլոբուսի» է արժանացել Քեննեթ Բրանան՝ պատմական «Բելֆասթ» (Belfast) դրամայի համար։


Ստիվեն Սպիլբերգի «Վեսթսայդյան պատմությունը» (West Side Story) «Ոսկե գլոբուս» է նվաճել «Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում։


Ուիլ Սմիթը մրցանակի է արժանացել դրամայում տղամարդու լավագույն դերի համար («Ռիչարդ թագավոր», «King Richard»)։


Կնոջ լավագույն դրամատիկ դերի համար պարգևատրվել է Նիկոլ Քիդմանը («Ռիկարդո լինելը», «Being the Ricardos»):

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page