Որ երկրներն են կոչ արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան
Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամի ֆոնին մի շարք երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Կիևի և Ուկրաինայի տարածքը։ ԱՄՆ, Նիդերլանդներ, Ճապոնիա, Հարավային Կորեա, Իսրայել, Չեռնոգորիա, Նորվեգիա Լատվիա, Մեծ Բրիտանիա. ահա այս երկրներն իրենց քաղաքացիներին հորդորել են հրատապության կարգով դուրս գալ Ուկրաինայից, իսկ դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց տարհանման գործընթացն արդեն մեկնարկել է։ Նշենք, որ վերջին շրջանում ՌԴ-Արևմուտք առճակատումը բնութագրվում է սառը պատերազմին բնորոշ իրադրությամբ, որի նախադրյալները դրվեցին ուկրաինական հիմնահարցի խորացման արդյունքում։
Comments