Քանդման աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից հարուցվել է քրեական գործ հունվարի 11–ին Մասիս քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարի փաստով: Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն էր, ով փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Commentaires