top of page

Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների կիսաքայքայված դիեր

  • Nov 20, 2022
  • 1 min read


Դեկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ արդեն մի քանի օր է՝ Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, որոնք տարեց ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, գրում է shamshyan.com-ը։


Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը և, բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:


Պարեկները սահմանազատել են տարածքը, և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը: Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն: Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել:

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page